Shader

Մենյու

ԱջակցությունՋնջում

Ինչպես ջնջել հաշիվը

Ուղևորների համար

  1. Պրոֆիլ → Կարգավորումներ → Ջնջել իմ հաշիվը:
  2. Ծանոթացեք հրահանգներին. Ուշադիր կարդացեք հաշվի ջնջման մասին ծանուցումը, որտեղ բացատրվում է, թե ինչ կլինի Ձեր տվյալների հետ և որքան ժամանակ ունեք հաշիվը վերականգնելու համար: Հաստատեք, եթե ցանկանում եք շարունակել:
  3. Հաշվի կարգավիճակ. Եթե հաստատեք ջնջումը, Ձեր հաշիվը կնշվի ջնջման համար և 30 օրով կստանա ապաակտիվ կարգավիճակ:
  4. Վերջնական ջնջում. Եթե 30 օրվա ընթացքում մուտք չգործեք համակարգ, Ձեր հաշիվը կջնջվի ընդմիշտ:
  5. Վերագրանցման հնարավորություն. Հաշվի վերջնական ջնջումից հետո Դուք կարող եք դարձյալ օգտագործել նույն հեռախոսահամարն ու էլ. հասցեն՝ Apex Cab-ում որպես նոր օգտատեր գրանցվելու և ծառայություններից օգտվելու համար:

Վարորդների համար

  1. Պրոֆիլ → Կարգավորումներ → Ջնջել իմ հաշիվը:
  2. Ստուգեք հաշվեկշիռը. Եթե Ձեր Apex Cab դրամապանակում ունեք մնացորդ, բայց կանխիկացման մեթոդ նշված չէ, համակարգը թույլ չի տա ջնջել հաշիվը: Եթե կանխիկացման մեթոդը կցված է, դուք պարտադիր պետք է կանխիկացնեք ողջ գումարը նախքան հաշիվը ջնջելը:
  3. Ռեֆերալներ և բոնուսներ. Հաշիվը ջնջելու դեպքում Ձեր էջից ջնջվում է նաև Ձեր կողմից հրավիրած օգտատերերի (ռեֆերալներ) մասին ինֆորմացիան և զրոյանում է նրանցից կուտակված գումարը:
  4. Վերագրանցման հնարավորություն. Հաշիվը ջնջելուց հետո դուք կարող եք նորից գրանցվել որպես նոր օգտատեր՝ օգտագործելով նույն հեռախոսահամարը կամ էլ. հասցեն:
  5. Ժամանակավոր կասեցում. Ջնջումից հետո հաշիվը կդառնա ոչ ակտիվ և կարող է վերականգնվել 30 օրվա ընթացքում:
Created by Tesvan LLC. © 2026 Apex Cab. All right reserved